Ազատ խոսք

«Էս մարդը 7 հոգու շեֆ չի եղել կյաքում, ոնցա ինքը դառնում համակարգի շեֆ»․ Անկախ Հայաստան

«Էս մարդը 7 հոգու շեֆ չի եղել կյաքում, ոնցա ինքը դառնում համակարգի շեֆ», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անկախ Հայաստան անունով օգտատերը։

«Երկար ստատուս արդարադատության նորանշանակ նախարարի մասին

Սրտանց շնորհավորում եմ նորանշանակ նախարարին։ Մաղթում եմ ի շահ մեր երկրի գործուեություն ու մաղթում եմ, որ իր կատարած աշխատանքները միշտ հաջողությամբ ավարտվեն ու մարդիկ փոփոխությունը կզգան ու անկեղծ եմ ասում ես չէի կարա։ Նայեցի էտ տղու կենսագրականը… էս մարդը 7 հոգու շեֆ չի եղել կյաքում, ոնցա ինքը դառնում համակարգի շեֆ։

Էս մարդը իր կենսագրությունով ձև չունի ոչ մի ձև գոնե կմանա, թե ինչ կառուցվածք ունի նախարարությունը։ Էս մարդը իրա կենսագրականով գոնե չի կարա դաժե պատկերացնի, թե էտ մեծ հիմնարկի ֆինանասական ելքերը ու մուտքերը ոնցա տեղի ունենում, ոնցա կարգավորվում, ինչը ինչոցա։ Լուրջ, առանց հեգնանքի եմ ասում…

Ինձ որ 27 տարեկանում նախարարի պաշտոն առաջարկեին, ես երևի առանց կես րոպե մտածելու հրաժարվեի, փոխնախարարի էլ, վարչության պետինը մի կերպ կարողա մի ձև համաձայնվեի, եթե ասեինք որ փոխնախարարներից մեկը երկու ամիս ինձ կսովորացնի։

Ես հիմա եմ հասկանում՝ «Ավելորդ ինքնավստահություն» ասվածըբու էսքանից հետո ինքը հարցազրույցա տալիս ու ասումա, որ իր աշխատանքային փորձը թույլա տալիս պատկերացնել այդ համակարգը։ Մարդ պիտի ամեն ինչի հասնի հերթով, ամեն փուլ սովորի նոր։

Սա նմանա, որ բարձրահարկ շենքի 2 հարկը սարքեն, հետո ձողեր դնեն ու սարքեն միա գամից 8-ը ու 9-ը։ Էտ շենքը փլվելուա, ձև չկա։ Իհարկե, կուզեմ նորանշանակ նախարարը մեզ ապացուցի, որ ինքը ճիշտ էր Սերժը սխալ, բայց դեռ ոչ մի՝ 0-ից միանգամից վերևներին հասած պաշտոնյա դա չի կարացել ապացուցի։

Սպասենք։ Բարի ծառայություն….»։

Կիսվել նյութով