Մամուլ

«Էնքան բան ունեմ ասելու, բայց չեմ հասցնի…». Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի վերջին նամակը (ֆոտո)

Փետրվարի 23-ին` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվեց 26-ամյա Վարդան Մնացականյանի դին:

Ինչպես հայտնի է` իրավապահները նրան փնտրում էին հունվարի 30-ից` որպես անհետ կորած: Նշենք, որ ըստ նույն տեղեկությունների` Վարդան Մնացականյանն աշխատում էր «Ռոսսիա մոլում»` որպես մաքրության գծով պատասխանատու: Ինչն էր երիտասարդի առեղծվածային մահվան պատճառը, դեռևս անհայտ է:

ArmLur.am – ի ձեռքի տակ է հայտնվել Վարդան Մնացականյանի վերջին նամակը` ուղղված իր ընկերուհուն: Նամակում երիտասարդը, կարծես, հրաժեշտ է տալիս` ներողություն խնդրելով ամեն ինչի համար. «Էնքան բան ունեմ քեզ ասելու, բայց չեմ հասցնի… և ուր էլ հասնի էս նամակը, ոչ մեկին չմեղադրեք. սա իմ կյանքն ա…»:

namak 2

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել նյութով