Աշխարհ

էլեկտրոնային ծխախոտը պայթել է դեռահասի բերանում և զրկել ատամներից

1in.am-ը գրում է․ ԱՄՆ Նևադա նահանգում էլեկտրոնային ծխախոտը պայթել է դեռահասի բերանում: Այս մասին հաղորդում է NBC News տեղեկատվական կայքը:

17-ամյա Օսթին Ադամսը փորձել է թողնել ծխելը: Նրա մայրը՝ Քայլանի Բըրթոնը, իր որդու համար գնել է էլեկտրոնային ծխախոտ: Առաջին անգամ օգտագործելիս էլեկտրոնային ծխախոտը պայթել է նրա բերանում:

Ադամսը այրվածքներ է ստացել, վնասել ծնոտը և զրկվել ատամներից։ Այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում․ միջադեպից հետո նա ընդմիշտ հրաժարվել է ծխելուց։

էլեկտրոնային ծխախոտը
Կիսվել նյութով