Օգտակար

Էթիկայի կանոններ, որոնք պետք է իմանան անխտիր բոլորը

Էթիկայի կանոններ, որոնք պետք է իմանան անխտիր բոլորը։

Էթիկայի կանոնների իմացությունը բավականին հեշտացնում է դիմացինի վրա լավ տպավորություն թողնելու գործընթացը։

Չնայած, որ պետք չէ հետևել բոլոր էթիկայի կանոններին և նրբություններին, կան նաև այնպիսի բաներ, որոնց չիմացությունը պարզապես ամոթ է։

Առավել կարևորն այն է, որ դուք կարողանաք տարբերել օրենքների հետևելու և չափն անցնելու սահմանագիծը, որը, դժբախտաբար, չափազանց աննկատ է։

Էթիկան վարքագծի դրսևորումն է՝ հատուկ միջավայրում ինչպիսի քայլեր չի կարելի անել։ Գեղեցիկ շարժուձև ունենալու և լավ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է հետևել էթիկայի կանոններին։

Ձեզ ենք ներկայացնում էթիկայի կանոններ, որոնց իմանալը պարտադիր է։

Ռեստորանում

Տղամարդը բացում է դուռը և թողնում, որ կինն առաջինն անցնի։ Հետո տղամարդն օգնում է կոջը հանել վերարկուն և ուղեկցում սեղանի մոտ։

Պետք չէ բարձրաձայն ծիծաղել կամ խոսել։

Անպայման հիշեք, որ ռեստորան հրավիրող մարդը պետք է անպայման վճարի ճաշի համար։

Եթե հյուրը ցանկանում է վճարել, պետք չէ տեսարան սարքել դրանից։ Եթե նա պնդում է, ապա պետք է թողնել որ վճարի։

Սեղանի շուրջ

Ոչ բոլոր մարդիկ են տիրապետում սեղանի շուրջ վարքին, սակայն դա նորմալ է։ Եթե չեք կողմնորոշվում ինչպես ուտել ուտեստը, ապա պարզապես հարցրեք մատուցողին. դա լավագույն տարբերակն է։

Երբեք մի՛ դրեք Ձեր հեռախոսը սեղանին. դա շատ տգեղ երևույթ է։

Մշտապես ճշտապահ եղեք և մի՛ ուշացեք։ Բոլոր արդարացումներն էլ անիմաստ են. այնպես արեք, որ երբեք չուշանաք։

Էթիկա

Զրույց

Լավ դաստիարակված մարդիկ երբեք չեն խոսում իրենց անձնական գործերին մասին։ Խուսափեք այդպիսի խոսակցություններից. դրան պետք է անդրադառնալ միայն ուղիղ հարցի դեպքում։

Պետք չէ բամբասել. դա շատ անտակտ երևույթ է։

Լսելը նույնքան կարևոր է, ինչքան խոսելը։ Պետք է կարողանաք խոսել, սակայն պետք չէ մոռանալ լսելու մասին։

Ոչ մի պարագայում պետք չէ ընդհատել մարդկանց, քանի որ դա տգեղ երևույթ է, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի հետ։

Այցելություններ

Պետք չէ ուշանալ, սակայն պետք չէ նաև շուտ գնալ. դուք կարող եք անհանգստություն պատճառել հյուրընկալող մարդկանց։

Երեխաներին պետք է տանել միայն այն դեպքում, երբ նրանց նույնպես հրավիրել են։

Պետք չէ հրաժարվել ուտելիքից։ Եթե նույնիսկ չեք սիրում այդ ուտեստը, մի՛ հրաժարվեք և վերցրեք մի փոքրիկ կտոր, որը կարող եք նաև չուտել։

Ձեռքսեղմում

Գործարքից հետո երկու կողմերն էլ պետք է ողջունեն իրար ձեռքսեղմումով։

Անծանոթ մարդկանց հանդիպելով՝ կարող եք սեղմել նրանց ձեռքը միայն ձեզ ծանոթացնելու պահին։

Կարելի է սեղմել Ձեզ հետ հարցազրույց անցկացնող մարդու ձեռքը։

Ձեռքսեղմումը բնական երևույթ է պարգևատրումների ժամանակ։

Դռներ

Եթե Ձեզ համար դուռը բաց են պահել, պետք է արագ անցնել և շնորհակալություն հայտնել։

Մշտապես պետք է զիջել կանանց և աղջիկներին, որպեսզի նրանք առաջինն անցնեն և պահել դուռը այնքան, մինչև կինը մուտք գործի սենյակ։

Աստիճաններ

Եթե աստիճանները մութ կամ վտանգավոր չեն, ապա տղամարդը պետք է թույլ տա, որ կինը առաջինը բարձրանա։

Վերելակի կոճակը պետք է սեղմի տղամարդը, սակայն այնտեղից առաջինը պետք է դուրս գա դռանը ամենամոտ կանգնած մարդը՝ անկախ սեռից։

Հասարակական տրանսպորտում

Պետք է մշտապես տեղը զիջել տարեց մարդկանց։

Լավ դաստիարակված տղամարդը մշտապես պետք է զիջի իր տեղը կանանց, եթե իհարկե ֆիզիկական արատը չի խոչընդոտում դրան։

Կանայք չպետք է իրենց տեղը առաջարկեն տղամարդկանց, նույնիսկ տարեցներին։

Եթե կնոջ հետ տղա կա, ապա նա պետք է առաջինը մոտենա ելքին և օգնի կնոջը իջնել։

Խանութներում

Պետք չէ հանկարծակի փոխել միտքը և հավելյալ աշխատանք ստեղծել վաճառողի համար։

Վճարման գնալիս համոզվեք, որ արդեն պատրաստել եք գումարը. գեղեցիկ չէ, երբ բոլորը սպասում են, որ դուք գումար հանեք գրպանից։

Մի կանգնեք և հաշվեք մանրը. դա արեք հնարավորինս արագ կամ պարզապես վստահեք վաճառողին։

Եղեք իրազեկված և հետևեք էթիկայի կանոններին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով