Մամուլ

«Էդ ի՞նչ ձև է իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերևա». Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել Հայկ Սարգսյանին։ Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով:

Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերեւա», ինչը սիգնալ է հանդիսացել, որ Հայկին ձայն չպետք է տան։

Նաեւ հասկացել են, որ սա դեղին քարտ էր՝ եւս մի կիքս, ու Հայկ Սարգսյանը կարող է լքել իրենց շարքերը: Հիշեցնենք, որ Հայկի երկվորյակ եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մշտապես Փաշինյանի կողքին է եւ իր վարքագծով շատ է տարբերվում եղբորից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով