Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանի «Պասկուչի» սրճարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել հերթափոխի պետերի և մենեջերի միջև

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։

Այդ քաղաքացիներն են Կապան քաղաքում հաշվառված 41-ամյա Դավիթ Դանիելյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված 36-ամյա Հայկ Մելքոնյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Կարեն Մարտիրոսյանը։

Նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի «Պասկուչի» սրճարանի տարածքում վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հասցրել հարվածներ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դ. Դանիելյանն ու Հ. Մելքոնյանն աշխատում են «Քարտ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետեր, իսկ Կ. Մարտիրոսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՕՊՍ մենեջեր։

Կիսվել նյութով