Մամուլ

«Զղջում եմ հորս սպանության համար, ընտանիք եմ ուզում կազմել». Խաչատուրյանի խոստովանությունը

Մոսկվայում 57–ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն կանցնեն։ Խաչատուրյան երեք քույրերից միջնեկը` Անգելինան, որը խոստովանել է, որ սպանել է հորը, հայտնել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ Այս մասին նա ասել է «360» հեռուստաալիքի թղթակցին։

Այն հարցին, որդյո՞ք նա զղջում է, Անգելինան ասել է. «Զղջում եմ»։ Սակայն աղջիկը հրաժարվել է  ասել` ինչու են նրանք քույրերի հետ այդ քայլին գնացել, ծրագրված է այն եղել, թե՝ հանկարծակի։

Աղջիկը խոսել է  նաև մեկուսարանում իր կյանքի ու առաջիկա ծրագրերի  մասին։ Նա ուզում է կրթություն ստանալ ու ընտանիք կազմել։

Հիմա օգոստոսի 2-ին ձերբակալված Անգելինան մոսկովյան մեկուսարանում է։ Նա ասել է, որ նա իր խցի հարևանուհիների հետ խնդիրներ չունի։

«Խցում ցնցուղ չկա, իսկ մնացած ամեն ինչ նորմալ է», – ասել է 18-ամյա Անգելինան։

Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։

Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

Կիսվել էջում