Մամուլ

Զարմիկիս նշանակել եմ ինձ օգնական, մյուս բարեկամիս՝ խորհրդական. Գարիկ Սարգսյան

Զարմիկիս նշանակել եմ ինձ օգնական, մյուս բարեկամիս՝ խորհրդական: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Բարեկամներին պաշտոնների նշանակելը բնական եմ համարում: Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազտներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում, թե՛ Հայաստանում նրանք իրենց տեղը պետք է գտնեն:

Իմ որոշմամբ նշանակել եմ հայեցողական պաշտոնների, ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, և մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական, որովետև գտել եմ, որ մեր համատեղ աշատանքը կարող է օգտակար լինել»,-ասաց նա:

Կիսվել նյութով