Մամուլ

Երևան-Գյումրի ճեպընթաց գնացքը հարվածել է 68-ամյա կնոջ․ նա տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Վերջինը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանն էր, տեղում մահացել է:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը:

Կիսվել նյութով