Մամուլ

Երևանում տրոլեյբուսի ձողը պոկվել և մխրճվել է մեքենայի մեջ․ Տեսանյութ

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ պոզը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա: Toyota-ի վարորդը ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Կիսվել նյութով