Մամուլ

Երևանում վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի փողոցներից մեկում հունիսի 28-ի գիշերը վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով դիմել է տարբեր հիվանդանոց։ Զոհեր չկան»,-տեղեկացրին լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:

Կիսվել նյութով