Մամուլ

«Երևանում մենք երկրորդ քաղաքական ուժն ենք». Մանե Թանդիլյան

Մենք լինելու ենք միակ ընդդիմությունը ոչ թե կառուցվածքային, այլ գաղափարական առումով, հարցազրույցի ժամանակ նշում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը․

«Մենք բազմիցս նշել ենք, որ բիզնեսը և քաղաքականությունը չպիտի նույնացնել, ինչը անում է մյուս ընդդիմադիր ուժը։ Լուսավորը անխոցելի է իր հռետորաբանությամբ և անցյալով։ Մեր քաղաքականության մեջ չկան կաշկանդող և խոցելի կետեր, դա մեր առավելությունն է»։

Ըստ պատգամավորի թեկնածուի, այն ուժը, որը կախված է մեկ անձից չի կարող երկար կյանք ունենալ․

«Մենք մինչև ընտրություններն էլ նշում էինք, որ բիզնեսը  պետք է պաշտպանվի ԱԺ-ի կողմից, բայց ոչ իր ներկայությամբ, դա Հայաստանի շահերից չի բխում»։

Մանե Թանդիլյանը խոսեց նաև իր՝ այս անգամ ավելի քիչ ձայներ հավաքելու մասին․

«Ես փոխել էի իմ ընտրատարածքը, և այդ ռիսկը կար, որ կարող էր ձայները քիչ լինել։ Բացի դրանից, կար նաև հեղափոխական ֆոն, որը նույնպես ազդեց իրավիճակի վրա»։

Վերջում էլ նա հույս հայտնեց այսուհետև տեսնել ավելի հզոր և կայուն զարգացող պետություն՝ ընդգծելով, որ իրենք կարող և հաստատակամ ուժ են։


Share