Մամուլ

Երևանում հրազենով ինքնասպան է եղել հանրությանը հայտնի «Գազի Կոլյան»

Գագիկ Շամշյանի հաղորդմամաբ այսօր` հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Մոսկովյան 48 շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ՝  shamshyan.com ։

Կիսվել նյութով