Մամուլ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել ու ընկել է` փակելով շենքի մուտքը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ պայմաններում (ըստ բնակիչների հայտարարության՝ ծառի փտելու հետևանքով) Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը պոկվել և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի է դարձրել:

Մի քանի բնակիչներ ասել են. «Չգիտենք՝ ինչ պայմաններում, երևի փտած լինելու պատճառով, հսկայական ծառը պոկվեց, ահազանգեցինք մի քանի կառույցներ, ոչ մի արձագանք չստացանք:

Միայն հետո ֆայմեցինք, որ ավելի լավ է՝ ահազանգենք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, ու միայն թաղապետը եկավ, ու արդեն նրա այցից հետո հատուկ «Դրուժբա» սղոցներով մասնատեցին տապալված ծառը, բայց մի մեծ հատված մնացել է։

Եթե այդ ծառը չհեռացնեն, չի բացառվում, որ այդ մեծ հատվածն էլ մի օր շուռ գա: Ուզում ենք այդ ոչ պիտանի ծառն արդեն հեռացնեն, որի տեղը պատրաստ ենք նոր ծառ տնկենք ու խնամենք»:

Երևանում հաստաբուն ծառը

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով