Մամուլ

Երևանում կին վարորդը «Մերսեդես»-ով Նժդեհի հրապարակում բախվել է արձանի պատվանդանին (ֆոտո)

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Երևանում կին վարորդը
Կիսվել նյութով