Մամուլ

Երևանում զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել

Երևանում զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական էջը:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:

zipline 3

«Երիտասարդները զույգով են օգտվել զիփլայնից ու թռիչքի ժամանակ ուժեղ քամի է բարձրացել։ Աշխատել է վթարային արգելակումը, ինչի արդյունքում էլ տրավմա են ստացել նրանք։

Նոր ատրակցիոն

Այսինքն` մեր աշխատակիցը ոչ թե  ոստիկանության հայտնածի պես՝ ժամանակին չի արգելակել, այլ ընդհակառակը, վթարային արգելակում է իրականացրել, որի շնորհիվ փոքր տրավմայով ենք սահմանափակվել»,- այս մասին վստահեցնում է «Երևան զիփլայն էյրլայնսի» տնօրեն Ժիրայր Մուշեղյանը։

Կիսվել նյութով