Ժամանց

Երկիր մոլորակի ամենախորը գետերի ցանկը, որոնց գոյության մասին դուք չեք լսել

Երկիր մոլորակի ամենախորը գետերի ցանկը

Հուդզոն գետ, 65,8 մ

Հուդզոն գետը, որը հոսում է Նյու Յորք նահանգի տարածքով, ճիշտ է, չի զարմացնում իր երկարությամբ, որը կազմում է 492 կմ, սակայն ունի 65,8 մետրի հասնող խորություն:

Գետ Հուանհե, 79,8 մ

Ասիայի ամենամեծ գետերից մեկը՝ Հունահեն, հայտնի է իր ջրի վառ արտահայտված դեղին երանգով, որն առաջացել է հողային նստվածքի շնորհիվ: Առավելագույն կետում գետի խորությունը հասնում է մոտավորապես 80 մետրի: Համարվում է, որ Հուանհեն կարևորագույն դեր ունի չինական մշակույթի զարգացման գործում և մեծ ազդեցություն է ունեցել չինական ազգությունների կազմավորման մեջ:

Գետ Ամազոն, 91,5 մ

Ամազոն գետը «աշխարհում ամենաերկար գետ» արտահայտության հոմանիշն է համարվում: Հոսելով գրեթե ողջ Հարվային Ամերիկայով՝ Ամազոնը Ատլանտյան օվկիանոս է բերում ահռելի քանակությամբ ջուր և համարվում է բնության իրական հրաշք: Պատկերացրեք տնային հասարակ լոգարան, որը հարկավոր է ծայրից ծայր լցնել ծորակի ջրով: Այժմ պատկերացրեք այդպիսի մեկ միլիոն երեք հարյուր հազար լոգարաններ. Ամազոնը կարող է այդքանը ջրով լցնել ընդամենը մեկ վայրկյանում: Գետի երկարությունը կազմում է 6437 կմ: Այս ռեկորդների հետ համատեղ Ամազոնն ունի նաև հսկայական խորություն, որը հասնում է 91,5 մետրի:

Մեկոնգ գետ, 100 մ

Մեկոնգը Հնդկաչին թերակղզու ամենամեծ գետն է: Իր երկար ընթացքում նա անցնում է հինգ պետությունների սահմաններով՝ Չինաստանի, Լաոսի, Թայլանդի, Կամբոջայի և Վիետնամի: Բացի նրանից, որ գետն ունի հսկայական՝ 100 մետր խորություն, այն նաև հարուստ է բազմազան ֆլորայով և ֆաունայով:

Գետ Զամբեզի, 116 մ

Իր հաստատուն կլիմայով հայտնի Աֆրիկյան մայրցամաքը ատ գետեր ունի, որոնցից մեկը՝ Զամբեզին, դասվում է աշխարհի ամենախորը 4 գետերի շարքին: Դրա խորությունը կազմում է 116 մ: Սակայն շատ քիչ զբոսաշրջիկներ կան, որոնք տեղյակ են այս փաստի մասին, քանի որ նրանց ուշադրությունը գրավում է Զաբեզիի ափին գտնվող Վիկտորիա ջրվեժը:

Դանուբ գետ, 178 մ

Դանուբը Եվրոպայի ամենաերկար գետն է Վոլգայից հետո: Այն անցնում է շատ երկրներով, այդ իսկ պատճառով դժվար է թերագնահատել նրա տնտեսական և պատմական արժեքը: 178 մ խորությունը Դանուբին դարձնում է ոչ միայն Եվրոպայի ամենախորը գետը, այլ նաև ամբողջ աշխարհի ամենախորը գետերից մեկը:

Յանցզի գետ, 200 մ

Յանցզին ռեկորդակիր գետ է Եվրասիայի տարածքում: Ունենալով 6300 մ երկարություն, այն միաժամանակ համարվում է մայրցամաքի ամենաջրառատ գետը: Շուրջ 450 000 000 չինացի քաղաքացիների համար Յանցզին ունի կենսական նշանակություն: Այն աշխարհում երկրորդ ամենախորը գետն է: Մակերևույթից դեպի ներքև կան կետեր, որտեղ գետի խորությունը հասնում է 200 մետրի:

Գետ Կոնգո, 250 մ

Ամենախորը և ջրառատությամբ երկրորդ գետն աշխարհում գտնվում է Աֆրիկայում՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում: Դարեր շարունակ տեղի բնակիչները գետն օգտագործում են ձկնորսության նպատակով: Ի դեպ, Կոնգոյում 1000-ից ավելի ձկնատեսակներ կան: Եվրոպացիները գետը սկսեցին օգտագործել 1481թվականից ի վեր: Կոնգոյի հենց վերջում նրա խորությունը հասնում է 240-250 մետրի, որն էլ գետը դարձնում է ամենախորն աշխարհում:

Կիսվել նյութով