Մամուլ

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Տավուշի մարզպետարանում՝ ԱԱԾ տնօրենն, ոստիկանապետը և Տավուշի մարզպետը փակ քննարկում են անցկացրել։

Իջևանում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց հետևյալը։

«Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք:

Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու։ Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջև։

Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով և մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը։

ԱԱԾ-ն բոլոր անտառային տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ-ի կողմից, որոնց մեջ ներգարվված են նաև մի շարք պաշտոնատար անձինք»։

Կիսվել նյութով