ԺամանցՇոու-բիզնես

Երեխայի պես եմ սիրում ծննդյանս օրը ու սպասում․ Իրինա Թովմասյանի ծննդյան օրը, հյուրերն ու նվերները (Լուսանկարներ)

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանին չեն փոխում տարիները, և նա նույնքան շատ սիրում ու սպասում է իր ծննդյան օրվան, որքան փոքր ժամանակ: Իրինան մանկության վառ հիշողություններից հիշում է, որ իր և քույրիկի՝ Լուսինեի տարեդարձները մայրիկը միշտ է նշել: Երեկ գեղեցկուհին նշում էր իր 37-ամյակը: Երեկոն Իրինան անցկացրել է մտերիմ ընկերուհիների հետ և ամենաջերմ ու հարազատ միջավայրում՝ չինական շնչով ու նոտաներով: Ծննդյան մանրամասները, իր զգացմունքները, հիշողություններն ու հետաքրքիր կադրերը պատմում է Իրինան։

irina tovmasyan tsnund

– Մանկություն. Ուրախ ու վառ հիշողություններ. ո՞րն է եղել ամենաանմոռանալի տարեդարձը, որ մինչ այսօր մանկության գեղեցիկ հուշերում է:

– Երբ ես ու Լուսինեն փոքր էինք, չեմ հիշում մի տարդարձ, որ չնշեինք: Առհասարակ մենք մեծ ոգևորությմբ էինք միշտ պատրաստվում այդ օրերին և ուրախանում: Եթե չեմ սխալվում 6 տարեկան էի դառնում. Այդ օրը մայրիկս այնքան համեղ ուտեստներ էր պատրաստել, որ հրավիրել էինք մեր տուն բոլոր հարևաններին իրենց երեխաների հետ: Այնքան ուրախ էր, այնքան անհոգ. Բոլորս խաղեր էինք խաղում և պարում. Այդ տարդարձս հաստատ երբեք չեմ մոռանա:

irina tovmasyan tsnund

– Ծննդյան օրերին շատերն են տխրում, մեկուսանում, իսկ Դու՞ք.  սիրու՞մ եք արդյոք այդ օրը:

– Երեխայի պես եմ սիրում ծննդյանս օրը, հավատացեք: Հիմա ավելի շատ եմ սիրում նույնիսկ, քան փոքր ժամանակ: Չեք կարող պատկերացնել, թե ոնց եմ միշտ անհամբերությամբ սպասում այդ օրվան:

– Մտահոգու՞մ է Ձեզ մեծանալը և արդյո՞ք վախենում եք դրանից:

– Երբեք չեմ վախենում. Անգամ շատ հաճախ մոռանում եմ իմ տարիքը:

irina tovmasyan tsnund

– Ինչպես և ի՞նչ միջավայրում եք սիրում նշել ծննդյան օրը սովորաբար:

– Սիրում եմ շատ ու շատ հետաքրքիր անակնկալներով, լավ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ. Այս անգամ անցկացրինք չինական տրամադրությամբ:

– Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են փոշմանություններ ու զղջումներ. կա՞ որևէ բան, որ կցանկանայիք փոխել և այլ կերպ վարվել:

– Յուրաքանչյուր բան, որ անցկացրել եմ, ունեցել եմ իմ կյանքում, իմ անցած ճանապարհն է. չէի  ցանկանա վերադառնալ հետ և չեմ զղջում ոչնչի համար:

– Համարու՞մ եք Ձեզ լիակատար երջանիկ մարդ և կա՞ արդյոք որևէ բան, որը կլրացնի դրան:

– Այո՛, համարում եմ ինձ լիարժեք երջանիկ մարդ, իսկ թե ինչ կուզեի փոխել, որ առավել երջանիկ լինեի, երևի թե այն, որ պարզապես երեխաները չհիվանդանային. Մնացած ամեն բան կա, որ կարող եմ ասել լիակատար երջանիկ եմ:

irina tovmasyan tsnund

– Շատերն են Ձեզ համարում անասելի դրական, բարի, լավատես, հանգիստ բնավորությամբ ու խաղաղ մարդ. կասեք կա՞ արդյոք բանաձև. ինչպե՞ս լինել այդպիսին:

– Կարծում եմ՝ այդպիսին կարելի է համարել մարդուն այն ժամանակ, երբ ինքն իր հետ ներդաշնակության մեջ է: Երբ դու բավարարված ես այն ամենով, ինչ ունես, երբ հանգիստ ես, ուրախ ես:

irina tovmasyan tsnund

– Ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

– Ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է:

– Տորթի մոմերը փչելիս պահու՞մ եք երազանք և արդյո՞ք հավատում եք այդ ավանդույթին:

– Իհա՛րկե, հավատում եմ, անպայման. տորթի մոմերը փչելիս փակում եմ աչքերս ու երազանք պահում:

Աղբյուր՝ showbiz.am


Կիսվել նյութով