Մամուլ

Երգի պետական թատրոնի նախկին տնօրենը 41 մլն է յուրացրել. ոստիկանության բացահայտումը

Բացահայտվել է Երգի պետական թատրոնի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 միլիոն 780 հազար դրամ յուրացման դեպք, այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ըստ նախնական տվյալների, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:

Ըստ հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:

Share