Մամուլ

Երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

Երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնց։

Հայկոյին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և պատահարի վայրը լքելու վերաբերյալ։ Երգչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում. վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 65 տարեկան կնոջ։

Նա զանգել էր շտապօգնություն և փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, բայց կնոջը երկրորդ անգամ վրաերթի էր ենթարկել Սպիտակցի Հայկոն իր ավտոմեքենայով։

Կիսվել նյութով