Ազատ խոսքՄամուլ

Երբ քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն աղջիկ» արտահայտությունով են դիմում՝ շատ տղեգ է ու ցավալի

Երբ քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն աղջիկ» արտահայտությունով են դիմում՝ շատ տղեգ է ու ցավալի։ ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի: 

Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:

Այսքանը»։

Կիսվել նյութով