Ազատ խոսք

Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ. Մենուա Հարությունյան

Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։

Չէ, բայց դուք պատկերացնու՞մ եք Հայաստանի վարչպետն Իտալիայում փաստացի հայտարարել ա, որ Հռոմի Պապը Վատիկանի պադվալներում թաքցնում ա Հայաստանը թալանած նախկին պաշտոնյաներին՝ դրանով իսկ իր պաշտպանության տակ առնելով կոռուպցիոներներին․․․

Այսինքն, Հռոմի Պապը խանգարում ա Նիկոլին կոռուպցիան բացահայտել ու պատժել կոռուպցիոներներին…

Այսինքն Պապը ևս հակահեղափոխական է ու սև…

Բայց Նիկոլը չի հանձնվում և ապագայում պատրաստվում է Ջեյմս Բոնդի դեմքով մտնել Վատիկանի պադվալներ ու հանել այդ պադվալներում թաքնվող կոռուպցիոներներին…

Հուսով եմ Հռոմի Պապը Նիկոլի այս հայտարարություններին հումորով կվերաբերվի և պաշտոնական Վատիկանը դիվանագիտական նոտա չի տա պաշտոնական Երևանին կամ ավելի ռադիկալ քայլերի չի գնա՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում…

Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ…

Կիսվել նյութով