Ազատ խոսք

Եվրատեսիլի կիսաեզրափակիչը ոնց որ ԱԺ արտահերթ ընտրությունների գիշերը լիներ՝ մինչև վերջ սպասեցինք ու չանցանք

«Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը ոնց որ ԿԸՀ կատարմամբ ԱԺ արտահերթ ընտրությունների գիշերը լիներ՝ մինչև վերջ սպասեցինք ու …. չանցանք»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք՝ երեկ Թել Ավիվում կայացավ «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։

Ցավոք Սրբուկին չհաջողվեց հայտնվել եզրափակչում։

Քվեարկության արդյունքում 10 մասնակից երկրներ անցան եզրափակիչ․ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա,  Մալթա։

Կիսվել էջում