Մամուլ

Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճար վիրահատությունից օգտվել

Սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվող քաղաքացիների խումը կընդլայնվի։ Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճար վիրահատությունից օգտվել։

Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այսօր ընդունած կառավարության որոշման համաձայն` առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով։

Այսուհետ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների խմբում կներառվեն նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։

Այդ խմբում կներառվեն նաև ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։

Սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը 230 000 էր, փաստացի այդ խմբում հիմա կընդգրկվի ևս 500 000 քաղաքացի։

Կիսվել նյութով