Շոու-բիզնես

«Ես և իմ Նանան, կարոտում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը իր հայուհի տատիկի հետ լուսանկար է հրապարակել (ֆոտո)

Քիմ Քարդաշյանը համացանցում իր հայազգի տատիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Ինստագրամում և մակագրել. «Ես և իմ Նանան ։ Իմ հայրիկի մայրիկը, Հելեն Քարդաշյանն ամենալավն էր։ Նա շատ ուժեղ կին էր։ Կարոտում եմ քեզ, Նանա»։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում մանկության տարիներին արված լուսանկար էր հրապարակել, որտեղ պապիկի հետ է՝ Արթուր Քարդաշյանի։

«Ես և պապիկս՝ Արթուր Քարդաշյանը։ Մայրիկս մշտապես գանգրացնում էր մազերս։ Ես մինչ այժմ ունեմ այդ սարքեը և այն բոլորովին վերջերս եմ օգտագործել»,-լուսանկարին կից գրել է հայուհին։

Կիսվել նյութով