ՄամուլՔաղաքականություն

Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ․ Ռոբերտ Քոչարյան

Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ:

7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է  ընդունել, ինչ վիճակում է  հանձնել»:

Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այժմ իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում  «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել»։

«Հայաստանը Ղրաբաղը հետ լուրջ խաղացող է այս տարածաշրջանում, ուզում ենք լինել Թուրքիայի բիզնեսների ֆիլիա՞լը։ Առանց Ղարաբաղի՝ մեր տեղն էլ չեն իմանալու։ Ղարաբաղը, ոչ թե բեռ է, այլ արժեք, եթե դուխովը գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի կարողանաս հասնել չափազանց լուրջ նպատակների»,- ընդգծել է  նա։

Կիսվել նյութով