Շոու-բիզնես

«Ես հեգնանքով եմ ասել, որ 1 կգ երկաթն ավելի ծանր է». Հայկուհի Մաթևոսյանը սկանդալային հարցազրույցի մասին

«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում հաղթած Հայկուհի Մաթևոսյանը այս օրերին քննարկումների կենտրոնում է. հանրությունը քննարկում է նրա գեղեցկությունը, սակայն առաջին անգամ չէ, որ նա հայտնվում է քննադատությունների թիրախում։

Նա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Արմենիա» մրցույթի մասնակիցներից էր և Արուսիկ Տիգրանյանի պատրաստած հումորային ռեպորտաժում, որտեղ լրագրողը մոդելներին հարցրել էր` «1 կգ երկա՞թն է ծանր, թե՞ 1 կգ բամբակը», պատասխանել էր` երկաթը։

Հայկուհին վստահեցնում է, որ այն ժամանակ կատակել է։ «Երբ այդ հարցը հնչեց, ես հեգնանքով պատասխանեցի, փորձեցի հումորային պատասխան տալ` ասելով  երկաթը։ Երբ առաջին անգամ տեսա տեսանյութը, ես էլ, ընկերներս էլ ծիծաղեցինք։ Մտածեցինք` հումոր է, կանցնի, կգնա։ Ես ապշած եմ, թե ինչ մեծ արձագանք գտավ և ինչ լուրջ մոտեցան այդ հումորային տեսանյութին։ Երևի, մարդկանց նման բան է պետք, որ նստեմ,  քննադատեն»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ ինքն ասում է, որ հումորով է պատասխանել, սակայն իր խոսքով հումորային շարունակություն, որպես այդպիսին, չի ունեցել, գուցե իրականում շփոթվե՞լ է, պատասխանեց.

«Դա իմ կողմից եղել է հումորային պատասխան։  Եթե անգամ այդպես չլիներ, կարծում եմ` յուրաքանչյուր ոք կարող է նման սխալներ թույլ տալ և իրավունք ունի սխալվելու տեսախցիկի առաջ։ Դա առիթ չէ, որ ամբողջ հայ ազգը քննադատի այդ մարդուն։

Ես այդ ժամանակ 17 տարեկան էի և ամեն մեկնաբանություն շատ ծանր էի տանում։ Ընտանիքիս անդամներն էլ էին շատ վրդովվում։ Թեև աջակցում էին ինձ, ասում էին, որ կմոռացվի, իրենց էլ էի ցավ պատճառում  իմ այդ վիճակով»,– նկատեց Հայկուհին։

Հայկուհի Մաթևոսյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով