Մամուլ

Ես համաձայն եմ վարչապետի հետ դրոշի հարցում, ավելի կոշտ պիտի լինի․ Ֆելիքս Ցոլակյան

Ես համաձայն եմ վարչապետի հետ դրոշի հարցում, ավելի կոշտ պիտի լինի, համաձայն եմ վարչապետի ասածի հետ, որ ուսադիրներ կրող մարդը չի կարող դրոշի նկատմամբ բարձիթողի վերաբերմունք դրսևորել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ ։

Ես համաձայն եմ վարչապետի ասածի հետ եւ գտնում եմ, որ մեր խորհրդանիշներին մենք պետք է նորմալ վերաբերվենք, ինչպես մյուս երկրներում։ Օրինակ, ԱՄՆ-ում ամերիկացին իր տան բակում  ԱՄՆ-ի դրոշն է տնկում, մենք այդ մշակույթը դեռ չունենք։

Երեւանում մի քանի տներ տեսել եմ, որի առաջ դրոշներ են դրված, բայց դա քիչ է։ Ես վարչապետի հետ համաձայն եմ, ավելին՝ նա մի քանի առումներով ավելի կոշտ պիտի լինի։

Եթե մենք խոսում ենք մարդու մասին, որը հանցանք է կատարել, նրա նկատմամաբ մեղմ վերաբերմունքը ճիշտ չէ։ Պիտի կոշտացվի, եթե ինչ–որ բան ես արել հանցավոր ճանապարհով, գնա պատասխան տուր»,- ասեց Ֆելիքս Ցոլակյանը։

Կիսվել նյութով