ՏեսանյութՔաղաքականություն

«Ես ասել եմ, երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա Հայաստանում հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որևէ մեկը կեղծի»․ Փաշինյան (Տեսանյութ)

«Ես ասել եմ, երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա Հայաստանում հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որևէ մեկը կեղծի»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքում:

«Հիշում եք Սերժ Սարգսյանի բանավեճի հայտնի օրը, որ ասում էի` դուք չեք հասկանում Հայաստանում ինչ է կատարվում, ինքն էլ ծիծաղում էր։ Հիմա էդ բոլոր մարդիկ չեն հասկանում Հայաստանում ինչ է կատարվում։

Հայաստանում ընտրություններ կեղծելու էջը փակված է։ Ես ասել եմ, երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա Հայաստանում արժանապատիվ, հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որևէ մեկը կեղծի, և էդ կեղծողի ձեռները առավելևս կկտրեմ։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և վերջ»,- ասաց Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում