Շոու-բիզնես

«Ես այնքան հուզված եմ»․ Քիմ Քարդաշյանը գիշերը չկարողանալով քնել՝ գրառում է կատարել

«Ես այնքան հուզված եմ»․ Քիմ Քարդաշյանը Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ ուշ երեկոյան՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։

Ժամանումից մի քանի ժամ անց, երբ նա և իր ընտանիքը հոգնածության պատճառով չցանկացան հանդիպել լրագրոների հետ, ովքեր մոտ 9 ժամ նրանց էին սպասում «Զվարթնոց» օդանավակայանում, աստղը հրապարակում է արել Twitter-ում.

«Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, և ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»։ 

Ավելի վաղ Քարդաշյանը Twitter-ում ևս մեկ գրառում էր կատարել՝ տեղեկցնելով Հայաստան ժամանելու մասին․

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»։

Կիսվել էջում