Աշխարհ

Եղիսաբեթ 2-րդ թագուհին պատմել է իր հսկա թագի մասին

Բրիտանիայի թագուհի՝ Եղիսաբեթ 2-րդը «Բի-բի-սի»-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե որքան դժվար է կրել միապետուհու թագը։

Թագուհին կրում է այն միայն հատուկ առիթներին:

Այն կշռում է մոտ 1.3 կգ, զարդարված է 2,8 հազար ալմաստներով, հարյուրավոր մարգարիտներով, սաֆիրներով, զմրուխտներով ու ռուբիններով։

«Քեզ չի հաջողվում ներքև նայել, որ կարդաս ելույթիդ տեքստը, այլ պետք է թերթը վերև բարձրացնես, քանի որ եթե գլուխդ իջեցնես, ապա պարանոցդ կկոտրվի, իսկ թագը կընկնի»,- նշել է Եղիսաբեթ 2-րդը։

Նրա խոսքով՝ թագերն ունեն իրենց թերությունները։ «Բայց ամեն դեպքում դրանք մնում են որպես կարևոր ատրիբուտներ »,- հավելել է Բրիտանիայի թագուհին։

Կիսվել նյութով