Խոհանոց

Ելակի մուրաբա պատրաստելու ամենահամեղ և ճիշտ տարբերակը

Ելակի մուրաբա պատրաստելու ամենահամեղ և ճիշտ տարբերակը

Առաջին հերթին հարկավոր է ընտրել չվնասված, կարմիր և թարմ ելակ։

Նախքան պտղակոթունը հեռացնելը՝ յուրաքանչյուր պտուղն ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, որից հետո լցնել թասի մեջ, վրան ավելացնել շաքարավազ, բայց նախատեսվածի կեսը (1 կգ ելակին` 1,2 կգ շաքարավազ և 100 գ ջուր):

Շաքարավազի մնացած կեսից օշարակ եփել և, երբ օշարակը պատրաստ կլինի՝ վերցնել կրակի վրայից, ելակի պտուղները հյութի հետ լցնել մեջը ու թասը զգուշությամբ թափահարել, այնպես, որ պտուղները ընկղմվեն օշարակի մեջ:

Դնել մարմանդ կրակի վրա ու եփել մինչև պատրաստ լինելը, իսկ վերջում քափը հեռացնել:

Կիսվել նյութով