ՄամուլՏեսանյութ

Եթե Փաշինյանն ու Միքայելյանը չլինեին, դուք ո՞ւր կլինեիք. ԱԺ-ում փոխադարձ վիրավորանքներ հնչեցին

ԱԺ-ում փոխադարձ վիրավորանքներ հնչեցին այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն այսօր ԱԺ-ում իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պոպուլիզմի մեջ:

Նրա այս արտահայտությունը բուռն արձագանքեց ընդդիմությունը։ Նաիրա Զոհրաբյանն էլ ամբիոնից դիմեց հենց Համազասպ Դանիելյանին:

«Համազասպ, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հիշել ու հասկանալ:

Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, եթե չլինեին այստեղ ներկա մեկ-երկուսը, ես ուզում եմ հարցնել՝ որտեղ կլիներ ձեր մեծամասնությունը: Հաստատ՝ ոչ այս դահլիճում»։

Կիսվել նյութով