Խոհանոց

Խրթխրթան ֆրի առանց որևէ կաթիլ յուղի

Խրթխրթան ֆրի առանց որևէ կաթիլ յուղի

Գրեթե բոլորն են սիրում կարտոֆիլ։ Այն հեշտ է պատրաստվում և ուղղակի շատ համեղ է և, որ ամենակարևորն է, կարտոֆիլից կարելի է պատրաստել բազամթիվ համեղ ուտեստներ։

Դրանք համեղ են ստացվում՝ անկախ նրանից, թե ինչպես եք դուք այն պատրաստում։ Իսկ ինչ վերաբերում է կարտոֆիլի ֆրիին, այն իսկական հրաշք է։ Այն սիրում են բոլորը։

Որպեսզի դրան լրացուցիչ համ հաղորդեն, մարդիկ հաճախ օգտագործում են այն կետչուպի, մայոնեզի և համեմունքների հետ։ Կարտոֆիլի ֆրին ունի հիասքանչ համ և հետաքրքիր բույր։

Այն փափուկ է ներսից և խրթխրթան՝ արտաքինից։ Սակայն քանի որ այն պատրաստում են մեծ քանակությամբ ձեթով, դրա համար ֆրին շատ վնասակար է առողջության համար։

Մի՛ անհանգստացեք և մի հրաժարվեք ձեր սիրած ուտելիքից, քանի որ մենք ունենք իդեալական լուծում հատուկ ձեզ համար։

Ամենակարևորն այն է, որ կարտոֆիլի ֆրին կարելի է պատրաստել առանց ձեթի որևէ կաթիլի։

Անհրաժեշտ է

 5-ից 7 կարտոֆիլ,

 2 ձվի սպիտակուց,

 մի փոքր աղ՝ ըստ ճաշակի,

 քաղցր կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը

Նախ՝ ձեզ հարկավոր է մաքրել կարտոֆիլը։ Կտրեք այն մանր կտորների։ Այնուհետև հարկավոր է առանձնացնել ձվի սպիտակուցը։ Հարեք այն մինչև փրփրալը։ Ավելացրեք համեմունքները։

Համոզվեք, որ ամեն ինչ լավ խառնված է։ Հաջորդ քայլը՝ դնել կարտոֆիլը տապակի վրա։ Դուք պետք է տաքացնեք այն ջեռոցում՝ 200-220 աստիճանի տակ։

Թողնել այնտեղ 7-10 րոպե։ Համոզվեք, որ կարտոֆիլի մակերևույթը դարձել է ոսկեգույն։

Միակ բանը, ինչ ձեզ մնաց անելու, այն ուտելն է։ Որպեսզի բարելավվեք համը, դուք կարող եք ավելացնել այն ամենը, ինչ ուզում եք։

Նյութի աղբյուր՝ blognews.am

Կիսվել նյութով