Աշխարհ

Եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կփոշմանի․ Ալիև

Եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կփոշմանի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին: «Ինձ հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։

Թող չմոռանան պատերազմի մասին։ Այդ այցերին պետք է վերջ դրվի։ Զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կփոշմանի»,- ասել է Ալիևը։ Այս մասին գրում է ТАСС-ը։

aliev 1

Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։

Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի։ Ի՞նչ են ուզում ցույց տալ։ Բոլոր այցերին պետք է վերջ դրվի»,- ասել Է Ալիևը։

Կիսվել նյութով