ԺամանցՕգտակար

Եթե մեղուները վերանան, մարդկությունը կգոյատևի 4 տարի․ փաստեր մեղուների մասին

Եթե մեղուները վերանան, մարդկությունը կգոյատևի 4 տարի․ փաստեր մեղուների մասին

Եվրոպայի տարածքում մեղուների վերացման գործընթացն առավել զանգվածային է դառնում:

Բրիտանացի մասնագետները պնդում են, որ ներկայում առավել ծանր դրության մեջ են գտնվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան:

Նրանք մասնակցում են մեր մոլորակի բուսական աշխարհի բազմազանությունը պահպանելու գործընթացին: 

Նրանք թույլ են տալիս կատարելագործել բանջարեղենի, մրգերի որակն ու բերքատվությունը:

Մեղուները փոշոտում են մարդու համար ամենաարժեքավոր գյուղատնտեսական մթերքների 80%-ը:

Առանց մեղուների մեր սննդակարգից կանհետանան հացահատիկային բույսերը, մրգերը, բանջարեղենները, ընկույզները` պարենային զամբյուղի ավելի քան մեկ երրորդը:

Սակայն վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեղուները ոչնչանում են:

Գիտնականները ահազանգում են` մեղուների վերացումը կհանգեցնի լուրջ հետևանքների` ընդհուպ մարդկության վերացման:

Փաստեր մեղուների մասին

Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն: Նրանք ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Նրանք կարող են իրենց սեփական քաշից շատ ավելի ցանր բեռով մեծ հեռավորություններ հաղթահարել: Այդ ժամանակ, նա կարող է զարգացնել մինչեւ 65 կմ/ժ արագություն:

Որպեսզի մեկ կիլոգրամ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների: Այդ դեպքում նա թռչում է մոտ 300 հզր. կիլոմետր տարածություն:

մեղուներ

Նրանք հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով և բուրող նյութերով՝ ֆերոմոնով, որն արտադրում է նրանց օրգանիզմը:

7000 ծաղիկից ծաղկափոշի հավաքելու համար մեղվի համար անհրաժետ է ընդամենը մեկ օր, սակայն այդ ամենից կստացվի ընդամենը 100 գրամ մեղր, իսկ թռչում են 46,000 կիլոմետր:

Իմանալով մեղվի առանձահատկությունների մասին` արաբները, պարսիկները և մոնղոլները Հայաստան արշավանքների ժամանակ գողանում էին հայկական մեղուներով փեթակները:

Մեղուների տարիքն ըստ որոշ աղբյուների մոտ 50 մլն է, այլ աղբյուրների համաձայն` 80 մլն: Ըստ որոշ գիտնականների, նրանք բնակվում են Երկիր մոլորակի վրա արդեն մոտ 200 մլն տարի:

Սակայն մեղվի գենոմի հետագա ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում ցույց են տվել, որ նրանք տարածվել են Ասիայից մոտավորապես 300 հազար տարի առաջ և արագ տարածվել Եվրոպայում և Աֆրիկայում

Մեղուն կարող է տանել մոտ 50 միլիգրամ նեկտար: Ճիշտ է, հավաքած նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու:

Մեղվի սիրտը, որ նման է երկար խողովակի, գտնվում է մարմնի վերին հատվածում և ձգվում է նրա մեջքի կողմի երկայնքով՝ վեցերորդ տերգիտից մինչև գլուխը։

Հոտառության օրգանները գտնվում են բեղիկների վրա։ Մարմինը ծածկող մազիկների մի մասը կատարում են շոշափելիքի օրգանների դեր և կապված են զգայական բջիջների ու նյարդային համակարգի հետ։

Հոտառության ու շոշափելիքի օրգանները թույլ են տալիս կողմնորոշվել մութ փեթակում։

Մայր մեղուն ընտանիքի միակ լիարժեք էգն է, որ ունի զարգացած սեռական օրգաններ։ Նրանից են ծագում փեթակի մյուս բոլորը՝ աշխատավորները, բոռերն ու երիտասարդ մայրերը։

Մայր մեղուն ձվադրումից հետո այլևս հոգ չի տանում սերնդի մասին։ Ձվերից ձևավորված թրթուրներին խնամում են արդեն աշխատավորները։

Եթե տարածությունը, որը նրան պետք է թռչել, շատ մեծ է, մեղուն օգտագործում է իր հավաքած նեկտարի 60-70%-ը:

Նրանք կարող են երկարացնել իրենց կյանքը 5-6 անգամ, բայց միայն ընտանիքի պահպանման դեպքում:

Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է:

Կիսվել նյութով