Ժամանց

Եթե ճակատագիրը քեզ կիտրոն է նվիրել, պատրաստիր նրանից լիմոնադ․ Դեյլ Քարնեգի

Եթե ճակատագիրը քեզ կիտրոն է նվիրել, պատրաստիր նրանից լիմոնադ․ Դեյլ Քարնեգի

Ամերիկացի հայտնի հոգեբան, ուսուցիչ և գրող Դեյլ Քարնեգի ցիտատները

Դեյլ Քարնեգի հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» (1936), «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» (1948), «Անհայտ Լինկոլնը» (1932)։

1․ Անգործությունը ծնում է կասկածներ և վախ, մինչդեռ գործողությունները համարձակություն ու վստահություն են պարգևում

2․ Եթե ճակատագիրը քեզ կիտրոն է նվիրել, պատրաստիր նրանից լիմոնադ

3․ Եղեք զբաղված: Դա աշխարհում ամենաէժան և ամենաարդյունավետ դեղամիջոցն է

4․ Մարդիկ չեն կարող լինել հաջողակ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց դուր չի գալիս այն, ինչով նրանք զբաղվում են

5․ Երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից: Այն պայմանավորված է միայն մեր հոգեբանական տրամադրվածությամբ

6․ Երբ մարդը սկսում է պատերազմել ինքն իր հետ, նա արդեն ինչ-որ բան արժի

7․ Անկասկած ձեր ամուսինն իր թերություններն ունի: Եթե նա սուրբ լիներ, երբեք չեր ամուսնանա ձեզ հետ

8․ Եթե կցանկանաք փոխել մարդկանց, ապա սկսեք ինքներդ ձեզնից: Դա և՛ անելի օգտակար է, և՛ ավելի անվտանգ

9․ Միշտ հիշեք, որ երեխաները սիրում են լսել մեծերի խոսակցությունը և եղեք ուշադիր

10․ Եթե ուզում ես մեղր ստանալ, մի ավերիր փեթակը

11․ Յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում գոնե 5 րոպե հիմար է լինում: Իրական իմաստությունը ժամանակի այդ սահմանը չգերազանցելն է

12․ Մարդիկ չեն հետաքրքրվում ոչ ինձնով, և ոչ էլ ձեզնով: Նրանք օր ու գիշեր զբաղված են միայն իրենցով

13․ Այն արտահայտությունը, որը դուք կրում եք ձեր դեմքին, շատ ավելի կարևոր է, քան հագուստը, որը հագնում եք

14․ Մարդու համար ամենահաճելին և կարևորը իր անունը լսելն է

15․ Հիշեք, որ անարդար քննադատությունը դիմակավորված հաճոյախոսություն է

16․ Եթե ինչ-որ մեկը  քեզ օգտագործում է սեփական նպատակներն իրականացնելու համար, ջնջիր նրան ծանոթներիդ շարքերից

17․ Սովորեք տեսնել դիմացինի աչքերով, հասկացեք՝ ինչ է ուզում նա

18. Եթե դուք սխալ եք, ապա ընդունեք դա միանգամից և անկեղծ

19. Անգործությունը ծնում է կասկածներ և վախ, մինչդեռ գործողությունները համարձակություն ու վստահություն են պարգևում

20. Փոխանակ անհանգստանաք այն մասին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշ մարդիկ, ինչո՞ւ չօգտագործեք այդ ժամանակը և չփորձեք անել այնպիսի մի բան, որը կհիացնի նրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով