Մամուլ

Եթե իմացա, որ մեր աշխատակիցը մեղավոր է, բնականաբար կպատժվի. Արամ Սիմոնյան

Tert.am-ը գրում է. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան անդրադարձել է ԵՊՀ-ում փոխդեկանի մասնակցությամբ ծեծկռտուքին։

«Չգիտեմ, նոր եմ իմացել, մանրամասներին չեմ տիրապետում, ասել է  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանությանը:

«Պետք է հարցնեմ, դեկանի հետ խոսեմ, այսօր շաբաթ է, մենք չենք աշխատում»,-ասաց Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ ըստ հրապարակված տեղեկատվության` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի:

Կիսվել նյութով