ՄամուլՏեսանյութ

Եթե գումարը գողացված է պետբյուջեից, ավելի լավ որ փոխանցվում է մեր հիմնադրամին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք իր համար նշանակություն այն գումարների ծագումը, որը փոխանցվում է իր ղեկավարած հիմնադրամներին և այն հարցին, որ միգուցե դրանք պետբյուջեից գողացված գումարներ են, ասաց․- «Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին։

Գումարի ծագումն ինձ համար կապ չունի: Կապ չունի, թե այդ գումարն ինչպես է հասել այն մարդուն, ով այն փոխանցում է մեզ: Մենք միևնույն է այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին:

Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա նրա մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»:

Կիսվել նյութով