ԱշխարհՄամուլ

Եթե անգամ հայերը ներեն, Աստված չի ներելու. թուրք լրագրող

Եթե անգամ հայերը ներեն, Աստված չի ներելու. թուրք լրագրող

«Երբ մոտենում է ապրիլի 2-ը, սիրտս ցավում է, խիղճս տանջում, ես ամաչում եմ, որ կոչվում եմ մարդ… աչքերիս առաջ հայտնվում են ճանապարհին ընկած կանայք, սովից մահացած երեխաներ, իրենց տները ստիպված լքող մայրեր:

Ապրիլի 2: Այդ օրը Վանում նշում են որպես թշնամուց ազատագրման օր: Մեկ դար առաջ այդ օրը բոլոր նրանք, ովքեր կսպանեին 7 հայի, կամրագրվեին դրախտում:

1918թ. Վանի հայերն աքսորվեցին, իսկ մնացածներին շարքով գազանաբար գնդակահարեցին՝ քննարկելով, թե մի գնդակով միանգամից մի քանի հոգու կարելի է սպանել: Նրանց անհավանական կտտանքների ենթարկեցին»,- գրում է թուրք լրագրողը:

«Հայերից մնացած հետքերը վերացնելու, ձուլումն ավելի խորացնելու նպատակով պատմություններ են հորինվել: Մենք էլ խաբվել ենք այդ պատմություններին, տարիներ շարունակ տարածել դրանք

Մենք նույնիսկ ավիրել ենք հայերի գերեզմանները՝ մտածելով, որ այնտեղ ոսկիներ կլինեն պահված: Այսօր մեր պարտքն է ուսումնասիրել իրականությունը, ականջ դնելով մեր խղճի ձայնին՝ բարձրաձայնել ճշմարտությունը:

Ներեցեք մեզ… Մեր պապերը չկարողացան պաշտպանել ձեր պապերին: Ներողություն ենք խնդրում»,- այսպես է իր խոսքն ավարտում թուրքական Radikal պարբերականի թղթակից Ռըդվան Շահինը:

Կիսվել նյութով