Աշխարհ

Եգիպտոսում բացել են առեղծվածային քարե արկղը. ֆոտո

Եգիպտոսում բացել են առեղծվածային քարե արկղը. ֆոտո

Երեք շաբաթ առաջ հնէաբանները Եգիպտոսում պեղումներ անելիս ավելի քան 2000 տարվա հնության մեծ սակրոֆագ էին գտել։ Քանի որ այն պատրաստված էր հսկայական քարի կտորից, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այն բացեն։

Մինչ այդ հասարակության շրջանում տարբեր խոսակցություններ էին տարածվել։ Ոմանք վստահ էին, որ դրանում հույների առաջնորդ Ալեքսանդր Մակեդոնացու մասունքներն էր, մինչդեռ մարդկանց մյուս խումբը սարսափած էր՝ կարծելով, թե դրանում անեծք է թաքնված և այն բացելուց հետո անեծքը կգործի։

Մասնագետները վերջապես բացեցին սակրոֆագը և արդյունքում պարզվեց, որ դրանում ոչ Մակեդոնացու մասունքներն են, ոչ էլ անեծք է թաքնված։

Փոխարենը դրանում հայտնաբերվեցին մարդկային երեք կմախք՝ շրջապատված կարմրաշագանակագույն կեղտաջրերով, որի պատճառով շրջակայքում գարշահոտություն սկսեց տիրել։

Տեսնողները պատմում են, որ սկզբում երբ քարատապանի կափարիչը մի քանի սանտիմետր բարձրացրին, սարսափելի վատ հոտը միանգամից կայծակնային արագությամբ տարածվեց, և միայն հատուկ մասնագետների ժամանելուն պես հաջողվեց բացել տապանը։

Եգիպտոսում

«Երեք մարդու կմախք ենք հայտնաբերել․ հավանաբար ընտանեկան գերեզմանատեղի է։ Ցավոք մումյաները շատ վատ վիճակում են, և նրանցից միմիայն ոսկորներն են մնացել»,-հայտնել է Մուստաֆա Վազիրին՝ Եգիպտոսի Հնության նախարարության աշխատակիցը։

Եգիպտոսում

Անգամ հիմա շատերի սրտում վախ կա, որ իրենց հետ որևէ թարսություն է պատահելու, որովհետև բացվել է անիծված սակրոֆագը։ «Մենք բացել ենք այն, և փառք Աստծո, աշխարհը դեռևս չի պատվել խավարով»,-այս առթիվ ասել է պարոն Վազիրին։

Եգիպտոսում

Տարվում են աշխատանքներ՝ պարզելու կմախքների ստույգ տարիքը, մահվան պատճառներն ու մյուս կարևոր հանգամանքները։

Նշենք, որ ըստ նախնական վարկածի կոյուղաջրերը սակրոֆագի մեջ են լցվել դրա վրա առկա ճաքերի միջոցով։

Կիսվել նյութով