Մամուլ

Դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք, պարոն Վանեցյան. Փաշինյանը բորբոքվեց

Դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք, պարոն Վանեցյան։ Փաշինյանը բորբոքվեց այն բանից հետ, երբ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մի հարց բարձրացրեց, որը վրդովմունքի առիթ էր հանդիսացել։ Խոքսը Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը զեղչելու որոշումը չեղարկելու վերաբերյալ կեղծ լուրերն են։

«Երեկ ուշ երեկոյից մամուլում շրջանառվում է և որը, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը: Խոսքը  ապրիլյան պատերազմի մասնակիցների  և հերթապահություն իրականացրածներին վարձի 20 տոկոս զեղչի հետ կապված է, իբր նախարարությունը չեղարկել է այդ զեղչը:

Նախ ասեմ, որ ըստ ընթացակարգի, այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք և փոխանցումները կատարված են, այսինքն եթե մենք շատ էլ ցանկանայինք, այն չէինք կարող չեղարկել:

Ըստ հրապարակումների, քաոսային իրավիճակ է բուհերում և համատարած թույլ չեն տալիս այս պատճառով, որպեսզի ապրիլյան պատերազմի մասնակիցները և  հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին»:

Հիշեցնենք՝ ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամ մասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհում առաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչից:

Կիսվել էջում