Օգտակար

Հոգեբանները պատմել են թե ինչու են հաճախակի կրծում եղունգները

Հոգեբանները պատմել են թե ինչու են հաճախակի կրծում եղունգները։ Եղունգները կրծելու սովորությունը բավականին մեծ տարածում ունի և կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ նկատում, որ դա անում են ամեն օր։

Այս սովորության հետևանքները լավ տեսանելի են ձեռքերի եղունգների վրա, քանի որ դրանք ավելի անառողջ վիճակում են գտնվում։

Այս սովորությունը սովորաբար նյարդային խնդիրների և անհանգստության հետևանք է։ Այս մտքին է բերել մի հետազոտություն, որի արդյունքնեը հրապարակվել են փորձարարական հոգեբուժարանի ամսագրում։ Ելնելով անցկացրած հետազոտություններից, կարելի է ասել, որ մարդիկ ովքեր կրծում եղունգները պերֆեկցիոնիստ են։

Հետազոտողները ուսումնասիրել են վարքագծի կրկնվող մոդելներ։ Նրանց մոտ կարելի է հայտնաբերել այնպիսի սովորություններ, ինչպիսիք են՝ մազերին անընդհատ դիպչելը, մաշկին դիպչելը կամ եղունգնրի կրծելը։

Որոշ հետազոտությունների արդյունքում, որոնց անկացվել են 48 կամավորականների հետ, պարզվել է, որ այս կրկնվող գործողությունները կատարելու պատճառը լինում է անհաղթահարելի  ձանձրույթը, վրդովմունքը և դժգոհությունը:

Որպես կանոն, ամենից շատ այս սովորությունները հանդիպում են պերֆեկցիոնիստների մոտ։ Նրանք կրծում եղունգները, որպեսզի հեռացնեն իրենց մոտ հավաքված դժգոհությունը։

Հենց նրանք են առանց վերահսկման պլանավորում ամեն ինչ և սպասում, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես իրենք են պլանավորել։ Սակայն, երբ ամեն ինչ այդպես չի ընթանում՝ ստեղծվում է սթրեսային իրավիճակ դժգոհության և նյարդայնության թելադրանքով։ Այդ պահին նրանք մտածում են վերացնել բացասական հույզերը այդ կրկնվող գործողությունների շնորհիվ։

Կան նաև այլ տարրեր, որոնք օգնում են հասկանալ, որ դուք մարդ եք, ով ձգտում է կազմակերպել իր կյանքի բոլոր ոլորտները

Դուք համաձայվնում եք միայն «ամեն ինչ, կամ ոչինչ» մտքին և տեսնում եք ամեն ինչ միայն սև և սպիտակ գույների մեջ։

Խիստ եք ինքերդ ձեզ հետ և ինքերդ ձեզ պատժում եք սխալվելու դեպքում։

Կրկնվող վրդովմունք։

Խրոնիկ դժգոհություն, անգամ հաջողության դեպքում։

Միշտ սպասում եք հարմար պահի, որպեսզի սկսեք ինչ-որ բան անել, անգամ եթե այդ պահին կա հենց համապատասխան պահը։

Կիսվել նյութով