Ազատ խոսք

«Դուք ամեն օր պետք է աղոթեք ծնկաչոք, որ հանկարծ Փաշինյանի գլխից մազ չպակասի»․ Լիզա Ճաղարյան

«Դուք ամեն օր պետք է աղոթեք ծնկաչոք, որ հանկարծ Փաշինյանի գլխից մազ չպակասի»։

Լրագրող Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադիր լսեք, ռոբասերժական ոճրագործներ և հացկատակներ, ու շաաատ լրջորեն մտածեք ասվածի շուրջը։

Դուք ամեն օր պետք է աղոթեք ծնկաչոք, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանի գլխից մազ չպակասի, ու որքան հնարավոր է՝ նա երկար մնա իշխանության ղեկին։

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝
– եթե հեղափոխության ճանապարհով այլ իշխանություն ունենայինք, բոլորդ հիմա բանտում էիք լինելու,

-եթե բանտում չլինեիք եւ ձեզ պահեիք այսպես լկտի անասունի պես, ձեր թրքոտ կճղակներով կեղտոտեիք ամեն ինչ՝ ընտանիք, երեխա, հայր ու մայր, հայհոյեիք ալկաշ բոմժի մակարդակի, ապա ամեն օր ռեժիմով էնքան ծեծ կուտեիք, որ երանի կտայիք բանտախցում փտող ձեր տերերին։

Ձեր չալաղաջահոտ գանգատուփերը մտցրեք, որ եթե նույնիսկ Հայաստանի քաղաքացիները մի օր երես թեքեն Փաշինյանից, դուք ԵՐԲԵ՛Ք-ԵՐԲԵ՚Ք-ԵՐԲԵ՛Ք (մի հարյուր անգամ կրկնեք էս ԵՐԲԵՔ-ը) իշխանություն չեք զավթելու, իսկ օրինական ճանապարհով ձեր պզուկոտ ականջների հետեւը կտեսնեք, ձեր նախկին կարգավիճակը չեք տեսնի։

Ու մեկ էլ հիշեք՝ ոչ մեկի համբերությունը ծով չի։
Նույնիսկ՝ ԾՈՎ համբերություն ունեցողինը։

Հասկացա՞ք, տականքներ։ Չհասկացա՞ք։ Ոչինչ, մի օր հաստատ կհասկանաք, եթե ձեր հոտած ռեխը չփակեք»։

Կիսվել նյութով