Շոու-բիզնես

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը այցելեց Երևանի մանկատներից մեկը և բազում նվերներ տվեց երեխաներին

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջին օրերս Հայաստանում է։ Բացի գործնական հանդիպումներից, Գոհարը այցելեց Երևանի մանկատներից մեկը և բազում նվերներ տվեց երեխաներին։

Դիմահարդարը երեխաներին այցելեց իր թիմով, որոնց հետ ժամանել էր Հայաստան։ Նա երեխաներին բազում նվերներ տարավ՝ հագուստ, դիմահարդարման պարագաներ, գլխարկնել և այլ պետքական իրեր։

Բացի այն իրերից, որոնք մանկատան աշխատակիցներն էին խնդրել, Գոհարը տարել էր նաև մեծ քանակությամբ քաղցրավենիքներ, որոնք երեխաները մեծ հաճույքով վայելեցին։

Հետաքրքրականն այն է, որ Գոհարը երեխաներին հենց այնպես չնվիրեց հագուստներ։ «Ես միշտ ասել եմ՝ նվերը պետք է վաստակել» ,- ասեց դիմահարդարն ու պարային մրցույթ կազմակերպեց, որի ընթացքում նվիրեց նաև հագուստները, որոնք նախապես մեծ քանակությամբ գնել էր։

Երեխաները անչափ ոգևորվել էին հագուստները ստանալիս, իսկ աղջիկների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ Գոհարը նրանց նվիրեց դիմահարդարման մի քանի պարագաներ։

Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Գոհար Ավետիսյանը նման մեծահոգի քայլ է կատարում տարբեր մանկատներում ապրող երեխաների հանդեպ։

Հուզիչ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Կիսվել նյութով