ԺամանցՄշակույթ

«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»․ Լեոնիդ Ենգիբարյան

«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»․ Լեոնիդ Ենգիբարյան

Կրկեսի հայ մեծանուն դերասան, մնջկատակ, ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյան իր կյանքի ընթացքում ստեղծել է կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Լեոնիդ Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։

1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։

Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։

Լեոնիդ Ենգիբարյան

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Լեոնիդ Ենգիբարյանի ամենահայտնի մտքերը, որոնք ասվել են իր ապրած տարիներին։

1. «Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց»:

2. «Սերն այդպիսին է՝  եկար, տեսար, հանձնվեցիր»:

3. «Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր և հետևաբար՝ ավելի քիչ լավ մարդիկ կլինեն»:

4. «Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ»: 

5. ««Ոչ» ասելու համար ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար»:

6. «Միայն դռներն ու պատերն են, որ անառիկ են լինում, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճան են լինում»:

7. «Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»:

8. «Նրանք, ում սիրում են, միշտ այնքան արտակարգ են, արտասովոր ու չտեսնված»:

9. «Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ»:

10. «Հանդիսատեսը կնոջ պես է: Երբ պահանջում է սիրաշահել իրեն, երբ հիստերիա է բարձրացնում ու անկանխատեսելի քմահաճույքներ է առաջ մղում, նմանվում է այն միակ, ցանկալի ու տանջամահ անող էակին, որը լիակատար տնօրինում է պոետի սիրտը»:

Կիսվել էջում