ԺամանցՇոու-բիզնես

Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով

Դերասանուհի Սիլվի Բարկովան օրեր առաջ ամուսնացել է։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար, որտեղ սկեսրոջ հետ է: Նկարից կարելի է եզրակացնել, որ դերասանուհու հարսանեկան արարողությունը եղել է հնդկական ավանդույթների համաձայն:

Նշենք, որ Սիլվիի ընտրյալն ազգությամբ հնդիկ է: Նախկինում աշխատել է որպես մոդել, հիմա ունի սեփական բիզնեսը պրոդյուսերական ոլորտում։ Դերասանուհին և սիրելին արդեն մեկ տարի է՝ շփվում են, ծանոթացել են Սիլվիի ծննդյան օրը: Սիլվին օգոստոսի սկզբին մեկնել է Հնդկաստան ու պատրաստվում է մշտական բնակություն հաստատել այնտեղ:

silvi barkova

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել նյութով