Մամուլ

Դեպքից առաջ Գեորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել և բավականին սրտաճմլիկ․«Ժողովուրդ»

Դեպքից առաջ Գեորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել և բավականին սրտաճմլիկ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից անցել է 4 օր, և շատ հարցեր դեռևս չունեն իրենց պատասխանները:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ Գ. Կուտոյանը հունվարի 16-ին վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի՝ իրեն պատկանող բնակարան, և հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, նրա կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի դին՝ քունքի վնասվածքով:

Նշենք, որ Կուտոյանը երբեք աչքի չի ընկել խմիչքի նկատմամբ հակումով, լուռ, ինքնամփոփ է եղել, բայց նախորդ տարվա դեկտեմբերից հաճախ է ձգտել խմիչք օգտագործմամբ հանգստացնել նյարդերը:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքից առաջ Գեորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել եւ բավականին սրտաճմլիկ, իսկ կինն էլ մտածել է, որ միգուցե էլի գինովցած է:

Իսկ հարևանները, որոնց հարցուփորձ է արվել, հայտնել են, թե պայթյունի նմանվող դմփոցի ձայներ լսել են, բայց կարծել են, թե կողքը շինարարություն է տեղի ունենում, դրա ձայներն են»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով