Մամուլ

Դավիթ Տոնոյանը բանակում ծառայող որդուն ներքնաշոր չի ուղարկում. «Ստիպում եմ, որ լվանա»

Դավիթ Տոնոյանը բանակում ծառայող որդուն ներքնաշոր չի ուղարկում։ Օրեր առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 100 փաստ՝ հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջընթացի մասին, նաև անդրադարձավ զինծառայողների ներքնաշորի որակին, որոնք նախկինում այդքան էլ լավը չէին։

Փաշինյանն ասաց, որ այժմ տրամադրվում են բարձ որակի ներքնաշորեր, որոնք կարելի է մի քանի անգամ լվանալ և հագնել՝ ծնողներից ներքնաշոր, կամ համապատասխան գումար չպահանջելով։

Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց վարչապետի պնդումը, թե այժմ բանակում զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր որակի են:

«Այն ժամանակ որոշվել էր, որ միանգամյա օգտագործման լինեն, բավականին մեծ քանակությամբ տրամադրվում էր։ Հիմա դրանց որակը բարձրացել է, պետք է լվանան և օգտագործեն»,- նշեց Տոնոյանը:

Նա նշեց` Արցախում ծառայող որդուն ներքնաշորեր չի ուղարկում․ «Ստիպում եմ, որ լվանա»,- ասաց Տոնոյանը:

Կիսվել էջում